Թեհրանը առաջարկում է տարածել ռուսական «Միռ»-ը և իրանական Shetab-ը ԲՐԻԿՍ-ում
Իրանի ԱԳ նախարար Նասեր Քանանին առաջարկել է տարածել միասնական ազգային վճարային համակարգերի ընդհանրական մեխանիզմը ԲՐԻԿՍ-ի բոլոր մասնակից-երկրների վրա։ Նա առաջարկել է դա անել ռուսական «Միռ»-ի և իրանական Shetab-ի ինտեգրման օրինակով։
Ռուսական կողմը դրական է ընդունել այս առաջարկը՝ հայտնել է դիվանագետը IRIB հեռուստալիքով անցկացնող հարցազրույցին։
Հույս ունենք, որ գոյություն ունեցող գործիքները կգեշտացնեն առևտուրը Իրանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև՝ բանկային վճարումների իրականացումը երկու երկրների քաղաքացիների կողմից կտարածվի ԲՐԻԿՍ-ի երկրներում,-ավելացրել է Քանանին։
Նրա խոսքով՝ խորհրդատվությունները այս հարցով դեռ շարունակվում են։
Լուրը ՏԱՍՍ-ինն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները