Շուրջ 30 տարի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովում էր Հայաստանը․ քաղաքագետ
«Հարավային Կովկասում Հայաստանը մոտ 30 տարի ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու հիմնական մենաշնորհը։Սրանք գործիքներ էին,որոնք անհրաժեշտ էին բոլորին»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով աշխարհաքաղաքական շահերի մասին։
Օրինակ, ըստ քաղաքագետի, դրանք պետք էին Ռուսաստանին։
«Հարավային Կովկասի կոնֆլիկտներն ինքնաբերաբար տարածվում էին ռուսական տարածքներ և լարվածություն էին առաջացնում հյուսիսային Կովկասում կամ հնարավորություն էին տալիս իրենց մրցակիցներին, օգտագործելով այստեղի լարվածությունը, Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածքներում ինչ-որ ծրագրեր մշակել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։
Ըստ քաղաքագետի՝ Հարավային Կովկասի կայունությունը պետք էր նաև Արևմուտքին։
«էներգակիրներ էին դուրս բերում այստեղից և ամեն ինչ անում էին, որպեսզի էժան նավթն ու գազը չհոսեն դեպի Չինաստան, որտեղ տնտեսությունը շատ զարգանում է և մրցակից է դառնում Արևմուտքին, այլ գնան Արևմուտք։ Այս կայունության համար Արևմուտքը պատրատ էր վճարել»,- ասաց նա։
Հաջորդն, ըստ քաղաքագետի, կայություն անհրաժեշտ էր նաև Իրանի Իսլամական հանրապետությանը։
«Իրանը հասկանում էր, որ ցանկացած պատերազմ, կոնֆլիկտային իրավիճակ, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում, ի վերջո բերում է այլ խաղաղացողների ներգրավմանը, որից հետո տեղի է ունենում այն, ինչ տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով էլ ահաբեկիչներ հայտնվեցին, էլ իսրայելական հատուկ ծառայություն և մինչև այս պահն աշխատում են Իրանի դեմ՝ Արցախի օկուպացված տարածքներից և ստեղծում խնդիրներ։ Այսինքն՝ բոլոր երկրներին անհրաժեշտ էր կայունություն և խաղաղություն, որը տարածաշրջանում ապահովում էր Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի նախաձեռնած հավաքը մեկնարկեց աղոթքով
- Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին