Երևանում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակումից տուժած քաղաքացին վիրահատվել է
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը զեկուցեց, որ անցած շաբաթ տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային 25 պատահար, որից մեկը մարմնական վնասվածքով։
«Վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղևորը վայր է ընկել, ստացել ողի ու թիակի կոտրվածք։ Խոսել եմ տուժողի, բուժող բժշկի հետ, տուժողը գտնվում է հետիրահատակա շրջանում այսօր կամ վաղը դուրս կգրվի»,- զեկուցվեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։