Ըստ բլոգերի՝ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռն է խոցել Կիևի հիվանդանոցը
Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեքսոն Հինքլը պատմել է, որ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռը խոցել է Կիևի հիվանդանոցը։
Հինքլը նմանատիպ եզրակացություններ է արել՝ հիմնվելով թռչող հրթիռի տեսանյութերի և պայթյունի բեկորների լուսանկարների վրա, որոնք տեղադրվել են տեղի բնակիչների կողմից համացանցում:
«Այսօր առավոտյան Ուկրաինայի կողմից արձակված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռը հարվածել է Կիևի մանկական հիվանդանոցին: Իհարկե, նրանք մեղադրում են Ռուսաստանին... կրկին»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրել է Հինքլը սոցցանցերում։
Նա ասել է, որ հիվանդանոցում հայտնված հրթիռը «Patriot PAC-3» է (դիմացի հատվածը՝ սուր) , ոչ թե ռուսական X-101 (դիմացի հատվածը կլորավուն) թևավոր հրթիռ»:
«Տեսանյութում ներկայացված հրթիռը նույնպես չունի ռուսական X-101-ին բնորոշ թևեր»,- նշել է Հինքլը։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին ռուսական կանխամտածված հարվածելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ոչնչացման պատճառ է դարձել ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկումը։ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հստակորեն հաստատում են քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով ոչնչացման փաստը։
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ