Պայթյուն «Nissan» մակնիշի ավտոմեքենայում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Դաբլթրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
Լուրը, սակայն, հայտնում է shamshyan.com-ը;
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում, որն ունեցել է հեղուկ գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Միջադեպի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։