Բայրամով. Ադրբեջանն է խաղաղության օրակարգի հեղինակը
«Բաքվի և Երևանի միջև բանակցությունները շարունակվում են «տարբեր ուղղություններով»,-լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ հունիսի վերջին Ադրբեջանը խաղաղության օրակարգի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել հայկական կողմին. «Սակայն Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս կան դրույթներ Ադրբեջանի դեմ։ Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ»։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության օրակարգում «շատ հստակ է ձևակերպված». «Ադրբեջանական պետությունը դրա հեղինակն է։ 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ և առաջարկեց խաղաղության օրակարգ Հայաստանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Օկուպացված Արցախ են բերվել 8 հազար ադրբեջանցիներ
- Բայրամովը կրկնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը
- Անկախության հռչակագրից հրաժարվելուց հետո Ադրբեջանը բարձրացնելու է Հայաստանի՝ որպես իրավական պետություն գոյության հարցը. Մելոյան
- Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան
- Բայրամովը նշել է՝ որն է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը
- Բայրամովն անընդունելի է համարել Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին