Քաղաքագետի դիտարկումները Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը որոշ դիտարկումներ է ներկայացրել Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ։
Նա նշում է.
«Մակրոնը լուծեց իր տակտիկական խնդիրը՝ խուսափեց քաղաքական ֆիասկոյից, դեռ ավելին՝ «ջարդեց» «աջ ալիքը», որ առաջ էր եկել Եվրախորհրդարանի ընտրություններից հետո, երբ Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» առաջատար էր: Համազգային ընտրությունների արդյունքում Լը Պեն- Բարդելա զույգի քաղաքական թիմն առայժմ երրորդն է:
Միևնույն ժամանակ, Մակրոնը չլուծեց հիմնական խնդիրը՝ Ազգային ժողովում թուլացրեց իր քաղաքական հենարանը և ամենակարևորը՝ ոչ թե հաղթահարեց հակարգարգային ժգնաժամը կամ լուծումներ առաջարկեց, այլ ընդամենը ճգնաժամը «կոնսերվացրեց»՝ լավագույն դեպքում մինչև 2027-ը, իսկ գուցե՝ մի քանի ամսով, եթե նորընտիր խորհրդարանում քաղաքական կոմպրոմիս չկայանա:
Ձախերի «Նոր ժողովրդական ճակատը»՝ թեև Մելանշոնի լիդերությանը, միաշերտ չէ, հակասություններ կան հենց Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիայի» և սոցիալիստների միջև: Արդյո՞ք Մակրոնը կարող է խաղալ այդ հակասությունների վրա՝ ձևավորելով քիչ թե շատ լոյալ կաբինետ(յուրային վարչապետով կամ «համակեցության» սկզբունքով), թե՞ մեկ տարվա տուրբուլենտությունից հետո Ֆրանսիային սպասվում են խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ:
Ամփոփում. Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները գոյություն ունեցող ճգնաժամի ստատուս-քվոյի ամրագրումն էին, որտեղ բացահայտվեցին համակարգային մարտահրավերները՝ հաղթողների փոխարե»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան