Սամվել Թոփալյան. Աշխատանքից ազատման նամակում գրված էր, որ առաջին կարգի դերասան եմ
«Գոյ» թատրոնի դերասաններից Սամվել Թոփալյանը հայտնում է, որ ստացել է աշխատանքից ազատման նամակը։
«ԳՈՅում եմ... ԼՈՆԴՈՆ ԲԼՅՈՒԶ ներկայացմանը ... Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած))) , որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ...))))) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր...))»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը միավորվել է «Գոյ» թատրոնին։
Օրեր առաջ «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ «Գայ» թատրոնի որևէ դերասան պայմանագիր չի կնքել։
«Սունդուկյան թատրոնը երկու ամիս առաջ ծանուցել է բոլոր աշխատակիցներին, որ «Գոյ» թատրոնից ազատված են։ Միավորումից հետո պետք է լինի պայմանագրերի թարմացում, բայց մենք նոր պայմանագիր չենք կնքել Սունդուկյան թատրոնի հետ, քանի որ մեր նպատակն ուրիշ է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։ «Գոյ» թատրոնը միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում է դատարանում, նաև թատրոնի դերասանները, ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիաներ է արել՝ իրենց դժգոհությունը փորձելով հասցնել ԿԳՄՍ նախարարություն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ»-ի դերասաններից որևէ մեկը պայմանագիր չի կնքել Սունդուկյան թատրոնի հետ, սպասում են իրենց «անկախ թատրոնին»
- «Գոյ»-ի դերասանները չկարողացան մուտք գործել թատրոն, բայց ժամանակավորապես դադարեցնում են ակցիաները
- Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»
- Քննչական կոմիտեում հարցաքննվել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը
- ԿԳՄՍՆ-ից «Գոյ»-ի հետ բանակցելու ցանկություն են հայտնել. Արզումանյան
- Գուցե այսօր «Գոյ» թատրոնի դուռն էլ բացվի. Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյան թատրոնի վերնախավին
- Պարոն Մանսուրյանին ասել եմ՝ «Գոյ» թատրոնի համար է պետք, ասել է՝ խնդիր չէ, կստորագրեմ. Սամվել Թոփալյան
- Կառավարությունը «պատասխանել է» «Գոյ»-ի դերասաններին
- Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
- «Գոյ»-ի դերասանների նստացույցը շարունակվում է, սպասում են պատասխանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին