Զոհվածի մայրը Բագրատ Սրբազանին խաչ նվիրեց
Շուշիում զոհված Համլետ Կիրակոսյանի մայրիկը ևս մասնակցում է Սբ․ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հավաքին։ Նա դատարկաձեռն չէր եկել։ Իր հետ բերել էր որդու հավաքած իրերից։
«Որդիս զոհվեց Շուշիի համար,որը Նիկոլը համարեց դժբախտ և դժգույն։ Սրբազան ջան, այս խաչը նվիրում եմ քեզ։ Այն թող քեզ օգնական ու պահապան լինի, որպեսզի հաղթես էդ հողատու կապիտուլյանտին։ Նա չարորակ ուռուցք է, որը նստել է հայերի վզին ու տանջում է։ Նա զոհվածների ընտանիքներին չի հարգում, հերոսացած գեներալներին չի հարգում։ Կեղծ չոքում է մեր հերոսների գերեզմաններին»,- ասաց մայրը։
Նա նաև հայտնեց, որ որդին սրբի նկարներ է հավաքել և ունեցել է անկյուն։
«Իր անկյունից եմ հանել մի քանի բան ու բերել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շուրջ 30 տարի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովում էր Հայաստանը․ քաղաքագետ
- Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա․ ԱԳՆ
- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի նախաձեռնած հավաքը մեկնարկեց աղոթքով
- Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան