Բեռլինի ոստիկանությունը Եվրո-2024-ի Նիդեռլանդներ-Թուրքիա խաղից հետո ձերբակալել է 54 մարդու
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 54 մարդու՝ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Նիդեռլանդներ-Թուրքիա խաղից առաջ, ընթացքում և հետո տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։
«54 ձերբակալություն է իրականացվել, մինչ այժմ հարուցել է 64 քրեական գործ, այդ թվում՝ մարմնական վնասվածք հասցնելու, տարածք ապօրինի մուտք գործելու, վիրավորանքների, խարդախության և թմրամիջոցների տարածման մասին օրենքը խախտելու համար։
Հայտնի է, որ ձերբակալությունների ժամանակ երկու ոստիկան վիրավորվել են, սակայն կարողացել են շարունակել իրենց պարտականությունների կատարումը»,- Բեռլինի ոստիկանության խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
sport.ru-ի հաղորդմամբ, խաղի մեկնարկից առաջ ոստիկանությունը դադարեցրել է Թուրքիայի հավաքականի երկրպագուների երթը ազգայնական ժեստ ցույց տալու պատճառով։ Օլիմպիական մարզադաշտում ֆուտբոլի ժամանակ կիրառվել են պիրոտեխնիկաներ՝ խախտելով օրենքը։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Թուրքիայի նկատմամբ և դուրս եկել Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, մրցակիցը Անգլիայի հավաքականն է
Հարակից հրապարակումներ`
- Նիդեռլանդների հետ խաղում թուրք երկրպագուները զանկվածաբար ցույց են տվել «Գորշ գայլերի» սիմվոլը
- Թուրքիան դուրս մնաց Եվրո-2024-ից
- Ալիևը hատուկ շնորհավորել է թուրք ֆուտբոլիստին, որ Եվրո-2024-ի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլեր»-ի ժեստը
- Էրդողանը վրդովված է թուրք ֆուտբոլիստի որակազրկման պատճառով
- ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին, իսկ Թուրքիայից հերքում են
- Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի շուրջ սկանդալի ֆոնին
- Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին