Բարձր տնտեսական աճի համար «պարտական» ենք ռուս-ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակին․ Թադևոս Ավետիսյան
«Սրանք ասում էին, որ եկել ենք երջանկություն բերելու,սոցիալական ի՜նչ ձևակերպում, ասում էին՝ եկել ենք, որ հայ մարդու տուն բերենք համատարած երջանկություն։ Ինչ են բերել՝ համատարած սուգ ու ավեր, պատերազմ, դժբախտություն, մարդկային կորուտներ ու աներկբա զիջումներ՝ ազգայինից մինչև հանրային կյանքի բոլոր ոլորտները»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ փաստերը և կանխատեսումներն ամենավատագույն ձևով օր օրի կյանքի են կոչվում։ Ինչ վերաբերում է բարձր տնտեսական ակտիվությանն, ապա պատգամավորն ասաց․
«Սա իրենք իրենց են վերագրում, բայց այս բարձր տնտեսական աճի համար, որը 2022թ․-ի փետրվարից սկսել է և մինչև հիմա իներցիոն շարունակվում է, «պարտական» ենք ռուս-ուկրաինական պատերազմով ստեղծված իրավիճակին։ Այս իրավիճակում տարածաշրջանի երկրներն ունեցան որոշակի դրական գործոններ, մի մասը նույնիսկ դրանից օգտվեց առավելագույնս։ Օրինակ, հարևան Վրաստանը, չլինելով ՌԴ ռազմավարական գործընկերը, կարողացավ ճարպկորեն ապահովել երկնիշ տնտեսական աճ՝ հենց էդ նույն գործոնով։ ՀՀ-ին այս իշխանությունների օրոք միակ երկիրն էր տարածաշրջանի, որ մինչև այս գործոնի ի հայտ գալը, որ ամենաբարձր տնտեսական անկում ունեցավ Քովիդ համավարակի ընթացքում։ Երկու անգամ ավելի մեծ անկում՝ ապիկար քաղաքականության հետևանքով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին