Ղազարյան. Գեներալի նոր կոչում ստացած այդ զինվորականն արդեն դարձել է Լուլուի արարողակարգի աշխատակից
«Փաշինյանը հատուկ Կիրանց չէր գնացել, գնացել էր Դիլիջան՝ ներկա գտնվելու բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին»,-«Հայելի» ակումբում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա ծաղրով նկատեց՝ բանակային այս ու այլ միջոցառումները, մարզական խաղերը Հայաստանում իրականացվում են Ադրբեջանի Զինված ուժերի բազմաթիվ ու բազամաֆորմատ զորավարժություններին ի պատասխան։
«Հավաքվում են բոլոր ուժային կառույցներից՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, սահմանապահ զորքեր, ԱԱԾ։ Տարին մի անգամ հավաքվում են Դիլիջանում ու ի՞նչ են անում, խաղում են։ Խաղերն էլ անցկացվում են Նիկոլ Փաշինյանի հովանու ներք։ Ես ճիշտն ասած, այդ խաղերին ծանոթ չեմ ու չգիտեմ, օրինակ էշ միլիցա խաղո՞ւմ են, թե՞ չէ, թե միայն պախկվոցի են խաղում»,-ասաց նա։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, բանակային խաղերն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Ղազարյանի խոսքով, Դիլիջանում այդ խաղերին մասնակցելուց հետո Փաշինյանն ասել է՝ մի հատ էլ գնամ Կիրանց, տեսնեմ ի՞նչ կա չկա։
«Դրանից առաջ մեր բանակային ծանր զորամիավորումների հրամանատարները՝ Լուլուն, Արփի Դավոյանը, Գայիշնիկ Արմենը՝ Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանն այցելել էին Կիրանց, այնքան գոհ էին վերադարձել»,-ասաց Ղազարյանը։
Նա նկատեց, որ ՔՊ-ական պատգամավորներին դիմավորել է բանակային կորպուսի հրամանատարը, որը կապ չունի սահմանի պահպանության հետ, քանի որ սահմանի պահպանությամբ հիմա զբաղվում են ԱԱԾ սահմանապահ զորքերը։
«Մթոմ գեներալի նոր կոչում ստացած այդ զինվորականն արդեն դարձել է Լուլուի արարողակարգի աշխատակից։ Նրան գեներալի կոչում են տվել, որ ինքը Լուլուին, Արփի Դավոյանին կամ գայիշնիկ Արմենին դիմավորի։ Դա է հիմա իր ֆունկցիան։ Հիմա քանի որ սրանք գնացել են ու գոհ են վերադարձել, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մի հատ ես էլ գնամ իմ աչքով տեսնեմ, թե այնտեղ ինչ ցանցեր են տեղադրել»,-նշեց Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին ցույց են տվել Կիրանցի փշալարերը
- Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել. Բագրատ Սրբազանը՝ Կիրանց այցելած ՔՊ-ականներին
- Քանդված շինություններ, հանձնվելիք ճանապարհ, Ադրբեջանի դրոշ. ինչ եք տեսել ՔՊ-ական Լուսինե Բադալյանը Կիրանցում ու հպարտություն ապրել
- «Ժողովուրդ». Որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն. ՔՊ-ականները լուսանկարներ են հրապարակել Կիրանցից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան