Տնտեսություն 21:57 08/07/2024 Հայաստան

«Mantashyants Global business Forum 2024»-ին մասնակցեց աշխարհի տարբեր քաղաքների 400 գործարար

Հուլիսի 1-ից 8-ը Հայաստանում անցկացվեց «Mantashyants Global business Forum 2024»-ը, որին մասնակցեց  Հայաստանի բնակավայրերից և տարբեր երկրների 20 քաղաքներից ժամանած մոտ 400 ակումբական:

Հայաստան էին ժամանել նաև չինացի գործարարներ, ովքեր ֆորումի շրջանակում հայ գործարարների հետ քննարկեցին համագործակցությունների նոր փուլը: Ֆորումի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Հայաստանի տարբեր քաղաքներում և ավարտական նեթվորքը կազմակերպվեց Դիլիջանի «Դիլի թաուն ռեզորթ-սպա» հյուրանոցում, որը պատկանում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամ Բակուր Մելքոնյանին։

Ամփոփիչ միջոցառմանը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրեց ակումբի մինչ այս գրանցած հաջողությունների մանրամասները և ապագայի տեսլականը։

««Մանթաշյանց» գործարարներիր ակումբի հիմնական խնդիրը հայ գործարարին հնարավորինս օգտակար լինելն է՝ Երևանում, Լոս Անջելեսում, Համբուգում, Սիդնեյում, թե այլուր»,-ասաց Վահրամ Միրաքյանը։  

Նա հայտնեց, որ գլոբալ ֆորումի  մասնակից 400 գործարարներից 150-ը ժամանել են արտասահմանից՝ 10 երկրի 20 քաղաքից։

Տեղեկացնելով, որ ֆորումը տարբեր օրեր Հայաստանի տարբեր քաղաքներում է անցկացվել՝ Միրաքյանը նշեց, որ նպատակն այն է, որ գործարարները ծանոթանան տվյալ քաղաքի, տեղի գործարար միջավայրի հետ, իսկ Երևանում մի քանի միջոցառում  է տեղի ունեցել, գործարարները այցելել են զորամասեր, կազմակերպվել կոնֆերանս։

Պատասխանելով բարդ հարաբերությունների ներկայիս փուլում Ռուսաստանի հետ ակումբի հարաբերության մասին հարցին՝ Վահրամ Միրաքյանն ասաց. ««Մանթաշյանց» ակումբը քաղաքականությունից դուրս է, մեր համար կարևոր է հայ գործարարների հետ կապերը և ընդհանրապես հայ գործարարներին ուժեղացնելը, հետևաբար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները հրաշալի են, ինչպես Միացյալ Նահանգների, կամ այլ երկրների հետ»։

Նա հիշեցրեց, որ անցած տարի նույն ժամանակահատվածում ակումբը մասնաճյուղ ուներ, 10 քաղաքում, ներկայում՝ 17 քաղաքում են և հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ մասնաճյուղեր կբացվեն 25-30 քաղաքներում։ Մասնավորապես առաջիկա աշնանը մասնաճյուղեր են բացվելու Հոլանդիայում, Բելգիայում, Ավստրիայում, նախատեսվում է նաև ասիական երկրներում բացել։

«Մանթաշյանց» գործարարներիր ակումբի համահիմնադիրն անդրադարձավ նաև կառավարության ներկայացուցիչների հետ գործարարների փոխգործակցությանը՝ նշելով. «Շատ բան կախված է պաշտոնյայից և բիզնեսի հետ աշխատելուն՝ նրա կարևորություն տալուց։ Կան պաշտոնյաներ, որոնք բզինեսին ընդհանարպես ուշադրություն չեն դրաձնում և չեն փորձում աշխատել նրանց հետ, օրինակ՝ Երևանի քաղաքապետը, ՊԵԿ նախագահը։ Իրենք առհամարում են բիզնեսին, համարում են, որ բիզնեսը կարևոր չէ և չեն շփվում նրա հետ, բայց կան պաշտոնյաներ, որոնց հետ դրական աշխատանքային փորձ ունենք։ Չնայած մենք ենք վճարում պաշտոնյաների աշխատավարձերը, բայց նրանք իրականությունից կտրված են, չեն հասկանում թե ինչ են անում»։

Միրաքյանը հայտնեց, որ պետական պաշտոնյան չի կարող «Մանթաշյանց» ակումբի անդամ լինել, այնտեղ միայն գործարարներ են, բայց Վահան Քերոբյանը մինչև նախարար նշանակվելն էր ակումբի անդամ և պաշտոնից ազատվելուց հետո նորից վերադարձել է ակումբ։

Չինաստանի «Մանթաշյանց» ակումբի ղեկավար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որը մասնաճյուղը հիմնվել է 2023 թվականի հոկտեմբերից։

«Մեր թիրախն է համախմբել հայ գործորարին, ստեղծել մի թիմ, որը կաշխատի ինչպես իրար հետ այնպես էլ «Մանթաշյանց» ակումբի բոլոր անդամների հետ։

Չինաստանում հայերի թիվը բավականին սակավ է, ընդամենն ունենք 1000-ից մի փոքր ավել հայ։ Գործարար հատվածը երևի 50-100 է, որոնք գտնվում են Չինաստանի հարավային հատվածներում, Շանհայ, Պեկին քաղաքներում և զբաղվում են հիմնականում առևտրով, լոգիստիկայով և նոր տեխնոլոգիաներով»,-ասաց Ղազարյանը։

Նա հայտնեց, որ ակումբի նպատակն է նպաստել Չինաստանի հայ գործարարների և Հայաստանի, ԱՄՆ-ի, այլ երկրների գործարարների հետ համագործակցությանը՝ տեղեկացնելով, որ մասնաճյուղում բացի հայերից ընդգրկված են նաև չինացի անդամներ, որոնք բավականին հաջողակ են իրենց ոլորտներում և Հայաստանում են գտնվում՝ ոսումնասիրելու ներդրումային տարբեր ոլորտները, նաև ոսկունը։

«Մենք մշտապես նպատակ ենք ունեցել ունենալ չին-հայկական կամուրջ, և առաջիկայում չին գործարարներ են գալու Հայաստան, որոնք ցանկանում են ներդրումներ անել տարբեր ոլորտներում»,-հայտնեց Վահե Ղազարյանը։

«Մանթաշկյանց» ակումբի Ռոստովի մասնաճյուղի տնօրեն Աղասի Մինասյանն էլ ասաց.
«Ակումբի առաքելությունն է առաջին հերթին նպաստել գործարարների աճին և նրանց բիզնեսի զարգացմանը։ Եթե գործարարի անհատականությունը չի զարգանում՝ բիզնեսը չի կարող աճել։ Այստեղ հավաքված են բարձր արժեքներով մարդիկ, որոնք շփվելով, իրենց ունեցած փորձով,  մտքերով և արժեքներով կիսվելով՝ մերձենում են և գալիս է մի փուլ, երբ նրանք դառնում են համախոհներ և ուրախ են լինում օգնել միմյանց բիզնեսի զարգացման հարցում»։

«Գրանադուս Վենչուրս» վենչուրային հիմնադրամի համահիմնադիր Երվանդ Սարգսյանը հայտնեց, որ «Մանթաշյանց»  գործարարների ակումբը շատ լավ հարթակ է նոր կապեր հաստատելու և տարբեր ծրագրեր իրականացնելու համար և ընդհանարպես տարբեր երկրներում աշխատող հայ գործարարներին կապելու համար։

«Տեխնոլոգիական ինդուստիան, ՏՏ ոլորտը ՀՆԱ-ի 7 %-ն է կազմում, այսինքը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ, նաև  աշխատում է միջազգային շուկաների վրա և մեր ընկերությունները կամ արհեստական բանականության շուրջ նոր պրոդուկտներ ստեղծողներ են, կամ բարձր տեխնոլոգիական ընկերություն, որոնք կարող են տարբեր ոլորտներում լինել։

Հայաստանում շատ ուժեղ զարգացած է ծրագրային ապահովումը և արհեստական բանականությոնը։  Բայց մեքն փորձում ենք ստեղծել նաև բիոտեխնոլոգիական ստարտափեր, որոնց միջոցով տարբեր հեիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցներ կարող են ստեղծել, կամ տարեբեր թերապիաներ իրականացնել այս ոլորտում։

Երբ մարդիկ մերձենում են իրար հետ տարբեր գաղափարներ են ծագում, պրոյեկտները շատ են»,-ասաց սարգսյանը։

Ֆորումին գործադիր մարմնից մասնակցող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշելով, թե պետության և բիզնեսի համագործակցությունից շահում են բոլորը, հավելեց. «Բիզնեսը հաճախ նաև կառավարության համար լավ գործընկեր է նրանով, որ հուշի թե տարբեր ոլորտներում խաղի ինչպիսի ընդհանուր կանոններ, որոշումներ, օրենքներ պետք է սահմանել, որպեսզի այդ ուղղությամբ համապատասխան զարգացումներն ավելի արդյունավետ գնան։

Խնդիրներ ունենք և նման հանդիպումները, քննարկումները խոսում է այն մասին, որ կա ցանկություն համատեղ խնդիրները վերացնելու և բիզնեսի համար ավելի արդար միջավայր ստեղծելու համար»։

«Արտ Լանչ»-ի համահիմնադիր, «Մանթաշյանց» ակումբի հիմնադիր անդամ Բակուր Մելքոնյանը, որի հյուրանոցային համալիրը հյուրընկալել էր գլոբալ Ֆորումը, նշեց, որ հարթակի ամենագլխավոր արդյունքը հայ բիզնեսմեններին համախմբելն էր, որն ամենաբարդն էր և ի սկզբանե դրված էր ակումբի նպատակների հիմքում։ Նրա խոսքով, հայ ազգը շատ խելացի է և նրա ներկայացուցիչ գործարարներին շատ դժվար է համախմբել։

«Տարիներ առաջ մի ակումբի շրջանակներում հայտարարեցի՝ եկեք բոլորով համախմբվենք և գործ անենք, ասացին. «Ինչպե՞ս կարող է հայ գործարարը համախմբվել մի նպատակի շուրջ, ինչպե՞ս կարող  է հայ գործարարը հայ գործընկեր ունենա»։ Վստահ եմ՝ ֆորումի ամեն ելույթից, խոսքից հետո մարդկանց մոտ կոտրվում է այդ ստերեոտիպը, օրինակներ բերելով, որոնք գալիս են ապացուցելու, որ այն հնարավոր է։ Օրինակ, վերջին մեր ծրագիրը 20-ից ավել գործարարների հետ ենք իրականացրել։

Ֆորումի պարտադիր բաղադրիչներից է մասնակիցների ոչ ֆորմալ շփումները, որոնց արդյունքում նոր գործարար կապեր են հաստատվում և ծրագրեր են ի հայտ գալիս։ Այդ նպատակով նաև ֆորումի ոչ փորմալ հատվածն ապահովելու համար հրավիրվել էր «Ռեինկարնացի» ռեգգի-խումբը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}