Օրբանը հայտարարել է, թե ովքեր կարող են ազդել Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հռչակած խաղաղության առաքելության երրորդ փուլն է սկսկել՝ այցելելոբ Պեկին։ Նա X –ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Ուկրիանայի շուրջ ճգնաժամը լուծել կարող են հակամարտության կողմերը, սակայն ԱՄՆ-ն, Չինաստանն ու ԵՄ-ն որոշիչ դեր ունեն դրա ավարտվելու առումով։
Սոցկայքի իր միկրոբլոգում հրապարակած տեսանյութում նա ամփոփել է Պեկին այցի արդյունքներն ու նշել.
«Պատերազմում վերջին խոսքը պատկանում է հակամարտող կողմերին, բայց որոշիչ ազդեցություն ունեն երեք համաշխարհային տերություններ՝ Չինաստանը, ԱՄՆ ու ԵՄ-ն։ Նրանք պատերազմի ավարտի առումով ազդեցություն ունեն։ Այդ պատճառով պատերազմոց երկրներում բանակցություններից հետո ես այստեղ եմ՝ Պեկինում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան