Հայաստանում կթույլատրեն դեղորայքային աբորտ ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լենա Նազարյանի, Լուսինե Բադալյանի, Տաթևիկ Գասպայանի մշակած նախագիծը։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ նախագծով փոփոխություններ են առաջարկում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում. մի շարք հիմնական հասկացություններ համահունչ են դարձնում նոր մոտեցումներին և ավելացրել են մի շարք հիմնական հասկացություններ, որոնք նախկինում գործող օրենքում չեն եղել։
«Նախագծով առավել հասանելի ու անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը։ Գործող օրեսդրությամբ միայն հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով են նախատեսվում, թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը, իսկ ժամանակակից բժշկակագիտության զարգամանը համահունչ արդեն իսկ կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատումներ։ Այդ կարգավումներն ենք մտցրել ու հնարավորություն ենք տալիս մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում»,- ներկայացրեց Զեյնալյանը։
Նա նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով նախատեսված է մինչև 12 շաբաթական հղիությունը թույլատրել դեղորքային ընդհատում, բայց քանի որ Հայաստանում նոր են այս կարգավորումը մտցնում ու բավարար փորձ պետք է կուտակել, որոշել են այդ շեմքը մի քիչ իջեցնել ու նախատեսել 8 շաբաթական հղիության դեպքում դեղորայքային արհեստական ընդհատում։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին