Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա. ԱՆ
Սրտի ծանրաբեռնվածության ավելացում. բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների լայնացման, ինչը ժամանակավորապես նվազեցնում է արյան ճնշումը:
ՀՀ առողղջապահության նախարարությունից հայտնում են, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է վտանգավոր լինել դեպի սիրտ և այլ կենսական կարևոր օրգաններ արյան հոսքի հնարավոր նվազման պատճառով։
Սրտանոթային հիվանդությունների ռիսկ. նախկինում որոշակի խնդիրներ ունեցած անձինք (օրինակ` զարկերակային գերճնշում կամ կորոնար զարկերակների հիվանդություն) բարդությունների ավելի մեծ ռիսկ ունեն: Ախտանիշները կարող են սրվել և մեծացնել սրտային նոպաների հավանականությունը:
Ջրազրկում. շոգ եղանակին մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:
Նախազգուշական միջոցներ բարդություններից խուսափելու համար.
◾️ շոգին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
◾️թեթև և բաց գույնի հագուստ կրել և հնարավորության դեպքում մնալ զով վայրերում,
◾️լրացուցիչ նախազգուշական միջոցների մասին խորհրդակցել բժշկի հետ: