Հասարակություն 15:08 09/07/2024 Հայաստան

Հորինվածք է. Ավետիք Գրիգորյանը՝ «Հայասաթ 1-ի» տիեզերքում պատուհաս դառնալու մասին

«Լրիվ հորինվածք է, որտեղի՞ց են վերցրել, ես չգիտեմ։ «Բազումք»-ը որևէ առարկություն, դժգոհություն չի ստացել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայասաթ-1» թիմի գլխավոր գիտնական,  «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։

Նրա խոսքով, «Բազումք»-ն արբանյակը տիեզերք ուղարկելու համար ստացել է Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU) թույլտվությունը, ուղեծիրն ու հաճախային տիրույթը, ըստ դրա էլ՝ արձակումը եղել է։

«Դրանից հետո որևէ բողոք որևէ կողմից մեզ հղված չի եղել, ես չգիտեմ, կարող է նախարարությանն է եղել, թող նախարարությունն ասի։ Մենք նախարարության հետ միշտ կապի մեջ ենք, ոչ մի անգամ չեն ասել, որ դա ինչ-որ խնդիրներ է առաջացնում։ Հայասաթ-1 արբանյակը թռել է՝ նախապես թույլտվություն ունենալով»,-ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ օրինակ «Արմսաթ-1»-ը թռել է, նոր փաստաթղթային հարցերը կարգավորվել են։

Հիշեցնենք,  որ այսօր մամուլը գրել էր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատներ ունի:

«Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաև «Արմսաթ-1»-ը, խնդիր են դարձել ոլորտի համակարգող Պողոսյանի համար:

Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը»,-գրել է «Հրապարակ»-ը։

«Ոչ մի նման ինֆորմացիա մեզ չի եկել»,-կրկնեց Գրիգորյանը՝ չբացառելով այն, որ մի քանի երկրներ, հնարավոր է, միջազգային կարգավորող մարմին հայտնած լինեն, որ դա խնդիրներ է առաջացնում իրենց արբանյակների համար, սակայն ITU-ն է որոշում՝ հաշվի առնե՞լ այդ մտահոգությունները, թե՞ ոչ։ 

Նրա խոսքով, իրենք այսօր էլ ուսումնասիրում են «Հայասաթ-1»-ի ռեժիմները,  կապ են հաստատում, ինֆորմացիա ստանում, վերլուծում, այդպիսով նաև փորձ են կուտակում։

«Դա տեխնիկական դեմո էր, այսինքն, մենք ստուգում էինք, մենք մեր մասնագետներով, ուժերով կարո՞ղ ենք արբանյակ ստեղծել, թե՞ ոչ։ Մենք դա ընդամենը ստուգում էինք, մենք չէինք ստեղծում արբանյակ գիտական հետազոտության, կարևոր կիրառական ֆունկցիայի համար, չէր կարող այդ փոքր արբանյակն այդքան ֆունկցիոնալություն ունենալ։ Այն տեղեկությունները, որ մենք ստանում ենք, մեզ համար կարևոր են։ Բայց երբ ասում ենք կարևոր, մարդիկ ասում են՝ կլինի՞ դրանով լար գցել, Ալիևի վզից կապել, քաշել տիեզերք։ Մտածում են, եթե այդ պահին Ադրբեջանի գլխին չի խփում, ուրեմն ոչ մի բանի պետք չի։ Դրանք ուղղակի շատ ծիծաղելի պատկերացումներ են»,-ասաց նա։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:04
Չի բացառվում, որ հաջորդ քայլը ՍԴ դատավորների տուն գնալն է. Բագրատ սրբազան
«ՍԴ-ն որոշում է ընդունել, որով հիմք է ստեղծել Ադրբեջանի կողմից թելադրված պահանջները կատարելու, որոնք առնչվում են Սահմանադրության և...
Աղբյուր` Panorama.am
21:19
Բառերդ չափավորի.ՍԴ-ի դիմաց իրավիճակը լարվեց Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության հրամանատարության միջև
Սահմանադրական դատարանի դիմաց բախում տեղի ունեցավ Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ոստիկանների միջև։ Փոխոստիկանապետերից մեկը պատգամավորին...
Աղբյուր` Panorama.am
21:12
Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան
«Եկել ենք իմանալով, որ թերևս ՍԴ դատավորներն այդքան ռիսկ չեն անի այստեղ գալու, իրենք միայն տղամարդկություն կունենան իրենց գրասենյակներում մեր կյանքի վրա որոշումներ կայացնելու»։
Աղբյուր` Panorama.am
20:54
Պետք է հետևել «Պապն ու շաղգամ»-ին. Ռաֆիկ Անդրեասյան
«Հայ սիրող, ինքնասիրություն ունեցող մարդկանց փրկությունը մեկն է։ Պետք է ոչ թե հետևել Կռիլովի՝ խեցգետնի, կարապի ու գայալջուկի մասին առակին,...
Աղբյուր` Panorama.am
20:32
Մենք հրապարակում կլինենք այնքան, որ Մայիսի 9-ինն էլ, մայիսի 26-ն էլ, մայիսի 12-ն էլ, հունիսի 9-ն էլ կլինի մեր հաղթանակը. Բագրատ Սրբազան
«Այս հրապարակից ձեզ խաբել են մի անգամ, և ծանր կերպով են խաբել, ստել մինչև վերջ և այդ պատճառով ենք մենք դարձյալ այս հրապարակում այդ ստերի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ազգային հավաքականին վաղը կմիանան նաև Թիկնիզյանը, Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Սևիկյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականն անցկացրել է...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով
Րոպեների ընթացում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան, եվրոպական և...
Աղբյուր` Panorama.am
19:58
Հանրապետության հրապարակից գնում ենք Սահմանադրական դատարան. Բագրատ Սրբազան
Սահմանադրական դատարանի նախկին և ներկա բոլոր դատավորներին Բագրատ Սրբազանը հրավիրում է Սահմանադրական դատարանի առջև։
Աղբյուր` Panorama.am
19:28
Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան
«Այս պայքարի  հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի, որոնք թաքնված են կամ թաքնված չեն»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:24
Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է
«Սրանք վամպիրի պես խմեցին մեր զավակների արյունը և նրանց քաջությանն արժանի չեղան, պատերազմում պահած նրանց հողակտորները պատերազմից հետո...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հանրապետության հրապարակում Սրբազան պայքարի հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցի հերոսների հիշատակը
սեպտեմբերի 27-ից հետո ամեն օրը մեզ համար նահատակության հերոսության սխրանքի և միևնույն ժամանակ դավաճանված և ուրացված լինելու պատմության օր...
Աղբյուր` Panorama.am
18:59
Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան
«Մենք խնդիր էինք դրել՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հանդես գալու և այդ խնդիրն իրականացրել ենք։ Անկախ խոչընդոտներից,...
Աղբյուր` Panorama.am
18:58
Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան
«Կիրանցից սկսած՝ այս շարժումը սկսկել ենք մի քանի հոգով, կարողացել ենք երկրում իրավիճակ փոխել ու գնալու ենք այդ ճանապարհով»,-մինչ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ինչքան շուտ հեռացնենք սրանց, այնքան շուտ հաղթության սկիզբները կդնենք. Խաչիկ Մանուկյան
«Բոլոր հանրահավաքներում խնդիր է դրված նեռի իշխանությունը  հեռացնել մեր երկրից, չարքապատկաններին դուրս շպրտել և ի վերջո...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ծնվել է Գուրգեն Դաբաղյանի որդին
Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան լույս աշխարհել է բերել իրենց երկրորդ զավակին։ Որդուն նրանք անվանակոչել են Լևոն։ «Բարի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ, նա իմ ուսուցիչն է, մեծ երախտիքով եմ վերաբերվում։ Գնահատականների...
Աղբյուր` Panorama.am
18:20
Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների  համաձայն զինվորը, որին  այսօր գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ. «Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 10։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռոուզգառի Առզոլիահն, իր վարած...
Աղբյուր` Panorama.am
16:21
Առաջիկա Շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերութաբանության և մոնիթորինքի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը....
Աղբյուր` Panorama.am
15:30
Այս իշխանությունը 28.950 դրամով լիճ ա ծախել՝ 4.288քմ մակերեսով. Արթուր Չախոյան
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Այս իշխանությունը 28.950 դրամով լիճ ա ծախել 4.288քմ մակերեսով։...
Աղբյուր` Panorama.am
14:50
Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրներից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հանդես է եկել քարոզով....
Աղբյուր` Panorama.am
14:12
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են. «Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սիրելի՛ Աբովյան, մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավո. Գագիկ Ծառուկյան
Գործարար Գագիկ Ծառուկյանը տեսագրություն է տարածել ֆեյսբուքում և գրել. «Հոկտեմբերի 5-ը տոն է աբովյանցիների համար։ Մեր հարազատ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կրասնոյարսկի երկրամասում մարդկանցով բեռնատարը ընկել է գետը, ոչ ոք ողջ չի մնացել
Կրասնոյարսկի երկրամասի Չուլիմ գետում բեռնատար է խորտակվել, որի մեջ եղել է վարորդը և ուղևորը։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։...
Աղբյուր` Panorama.am
13:01
Երևանում չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հոկտեմբերի 6-ին, ժամը 09:40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հ.-ն իր վարած «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
12:25
Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին
«Երևան-Էջմիածին-Երևան, 50 կիլոմետր. կեցցե΄ հեծանիվը»,- գրել է Նիկոլ Փաշինայնն իր ֆեյսբուքի էջում։ Ֆրանսիա կատարած  ակցից...
Աղբյուր` Panorama.am
11:37
Գազայի հատվածի մզկիթի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի զոհերի թիվը հասել է 21-ի
Գազայի հատվածի կենտրոնական Դեյր էլ-Բալահ քաղաքում տեղահանվածներով բնակեցված մզկիթին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը. «Շնորհավորում ենք Լևոն Արոնյանին ծննդյան 42-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Սրբազան
19:36 06/10/2024

Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}