Հնդկաստանի ԱԳՆ. Մոդին և Պուտինը բանակցություններում և մասնավոր զրույցներում քննարկել են Ուկրաինան
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Կվատրան։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը, այո, դա քննարկվել է երկու ղեկավարների կողմից և՛ երեկվա ընթրիքի ժամանակ, և՛ այսօրվա բանակցությունների ժամանակ»,- ասել է նա երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ճեպազրույցում։
Կվատրան նաև մեջբերել է Հնդկաստանի վարչապետի խոսքերը։ Ըստ այդմ՝ նա նշել է, որ այս հակամարտության լուծումը ռազմի դաշտում չէ։
«Նա հստակ ասաց, որ այս հակամարտության լուծումը հնարավոր չէ գտնել մարտի դաշտում, դա հնարավոր է միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով», - ասել է Կվատրան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան