Հռիփսիմե Խուրշուդյան. Վերջ... ավարտեցի իմ սպորտային կարիերան
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 2023, 2024 թվականների բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարում է սպորտային կարիերան ավարտելու մասին։
«Վերջ...
Պաշտոնապես հայտարարում եմ, որ ավարտեցի իմ սպորտային կարիերան։
25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ, այդքան էլ հեշտ չէ, քանի որ ինձնով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում:
5 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները և իմ հայ ազգը»,- գրել է Խուրշուդյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել». Հռիփսիմե Խուրշուդյանի մասին
- Նազիկ Ավդալյանը՝ Հռիփսիմե Խուրշուդյանին. Ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է
- Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ «դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր». Հռիփսիմե Խուրշուդյան
- Հռիփսիմե Խուրշուդյանի հեռանալը կարող է վատ անդրադառնալ նաև թիմի վրա. մարզիչ Արտաշես Ներսիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան