
«Հրապարակ». Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»։ Հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել և «հայտնաբերել» 3 հազար 300 իրավախախտում, 125 հոգին եղել է ոչ սթափ վիճակում, 140 անձ մեքենան վարել է մգեցված ապակիներով, 255 հոգի գերազանցել է արագությունը, 813 վարորդ մեքենան վարել է առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխելու համար տուգանվել է 65 հոգի, հեռախոսով խոսելու համար՝ 64։ Կան նաև այլ իրավախախտումներ։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 79 մեքենա։
Հիշեցնենք, որ կիրակի օրը հայերը նշում էին Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանն ու իր խմբակը փաստացի Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական մանրադրամ
- «Ժողովուրդ». Բալշևիկները հիրավի կնախանձեին ՔՊ-ին միատարր կառավարման համակարգ ձևավորելու հարցում
- «Հրապարակ». Դեպի Եվրոպա գոռալով դժվարացնում են Շենգեն-վիզաներ ստանալը
- «Փաստ». Փաշինյանն ու իր խումբը վերջնականապես են ոչնչացնում Արցախի Հանրապետությունը
- «Ժողովուրդ». Հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը
- «Հրապարակ». Փաշինյանը մինչև վերջ պնդում է իր սխալը