Մահացել է լեհական կինոյի լեգենդը՝ Յերժի Շտուհրը
Հուլիսի 9-ին 77 տարեկան հասակում Վարշավայում մահացել է լեհական կինոյի ու թատրոնի հանրաճանաչ դերասան ու ռեժիսոր, սցենարիստ Յերժի Շտուհրը։Այս մասին հայտնում է «Օրերը»։
Դեռեւս 2013 թվականին Պրահայի Ֆեբիոֆեստ կինոփառատոնում նա արժանացավ Համաշխարհային կինոյին բերած վաստակի համար մրցանակին։ Նա հայ եւ խորհրդային հանդիսատեսին ծանոթ է «Նոր ամազոհուիներ» ֆիլմով, որն իրականում թողարկվել էր «Սեքսմիսիա» անվանումով։ Բայց քանի որ Խորհրդային Միությունում սեքսի մասին լռում էին, փոխել էին նաեւ ֆիլմի անվանումը։ Այդ մասին մեզ տված հարցազրույցում վկայեց նաեւ Յերժի Շտուհրը, նշելով, որ դա խորհրդային գրաքննության պահանջն է եղել։
«Բացի այդ, ֆիլմից 15 րոպե կրճատել էին, քանի որ այն ժամանակ համարում էին որ ԽՍՀՄ-ում սեքս չկա»,- ասաց նա։
2013 թվականին ՕՐԵՐ եվրոպական ամսագրին տված հարցազրույցում Շտուհրը խոստովանում էր, որ մինչ այդ ֆիլմը ինքը լուրջ, դրամատիկ դերասան է եղել, հանդես է եկել լրջագույն դերերում։ Բայց 1980 ականներին Մախուլսկու նկարահանած «Սեքսմիսիա» ֆիլմը ամբողջովին փոխել է իր ստեղծագործական ճակատագիրը։ Միայն իբրեւ ռեժիսոր, ինքը կարողացել է իր ֆիլմերում ավելի ազատ զգալ եւ միավորել դրամատիկ եւ կոմիկական ժանրերը։ Նկարահանել է 6 ֆիլմ, խաղացել է մոտ 40 ֆիլմում։
Այդ նույն զրույցում նա ասում էր՝ Հայաստանում չի եղել, բայց եթե հրավիրեն, սիրով կգնա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները