Նիկոլ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ». տեղահանված արցախցի
«Արցախը Հայաստան է և վերջ, Արցախը Հայաստանի մարզն է։ Անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել, իսկ Նիկոլը կեղծ գործարքներ է արել, խախտել Սահմանադրությունը»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջատիրական ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցի կինը։
Նա նշեց, որ Սահմանադրութամբ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է եղել. «Ո՞ւ է։ Ո՞ւր ես Նիկոլ, ինքնագլուխ գործարքներ ես կատարել։ Նա իրավունք չուներ արցախցիների անունից գործարքներ կատարել։ Արցախցին պետք է որոշեցիր, իսկ ինքն արդեն որոշել է։
Նիկոլ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ»։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում իշխանություն չկա. արցախցի կին
- Պահանջում ենք ճնշել Բաքվին՝ պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա