Օլիմպիական խաղերի ժամանակ Փարիզը կգործարկի թռչող տաքսիներ
Փարիզը նախատեսում է թռչող տաքսիներ գործարկել Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Դրա համար հարթակը կտեղակայվի Սենի ափին։
«Հաշվի առնելով թռչող տաքսիների շահագործման փորձնական բնույթը՝ սահմանված են հստակ ժամեր՝ առավոտյան ժամը 8-ից մինչև 17։00-ն, իսկ թռիչքների թիվը՝ ժամում երկու թռիչք և 900 չվերթ՝ ամբողջ ժամանակահատվածի համար տարի»,- championat.com-ի հաղորդմամբ, ասված է Légifrance կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ Փարիզի քաղաքապետարանում վեճեր են ծագել՝ կապված տրանսպորտի այս տեսակի օրինականացման հետ։
Այնուամենայնիվ, թռչող տաքսիների մշակողները պնդում են դրանց հետագա շահավետ օգտագործման հնարավորությունը, այդ թվում՝ շտապ բժշկական տրանսպորտի համար։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում կգործի հակադոպինգային 50 կայան
- ՄՕԿ-ն արձագանքել է Փարիզի Օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին տեղեկատվությանը
- CSI-ն ՄՕԿ-ին կոչ է արել Ադրբեջանին վտարել Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից
- Զբոսաշրջիկները երե՞ս են թեքել Փարիզից
- Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի
- Կարեն Խաչանովը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին