3 ֆուտբոլիստ վերադարձել է «Փյունիկ»
Lևոն Վարդանյանի, Պետրոս Ալեքյանի և Լևոն Պետրոսյանի տրանսֆերային վարձակալության ժամկետներն ավարտվել են և ֆուտբոլիստները վերադառնում են «Փյունիկ»: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբից։
Պետրոս Ալեքյանը անցած մրցաշրջանի առաջին հատվածում հանդես է եկել «Փյունիկ Ակադեմիայի» կազմում: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ալեքյանը վարձավճարով տեղափոխվել էր Գյումրիի «Շիրակ»: 18-ամյա ֆուտբոլիստը մարզային թիմում նորամուտն է նշել Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ ընդանուր մասնակցելով 4 հանդիպման: Մեկ խաղ էլ Պետրոսը անցկացրել է գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում, որտեղ գյումրեցիները կարողացել են հաղթել «Կիլիկիային»:
Լևոն Վարդանյանը նույնպես անցած մրցաշրջանի առաջին հատվածում խաղացել է «Փյունիկում»: Եղիշե Մելիքյանը 20-ամյա հարձակվողին, բացի Հայաստանի Պրեմիեր լիգայից, խաղաժամանակ էր տրամադրել նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ Վարդանյանը խաղադաշտ դուրս եկավ «Նարվա Տրանսի» (0:3) և «Բուդյո-Գլիմտի» (0:3) հետ խաղերում: Լևոնը 2023/24 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնության վերջնամասը: Պետք է նշել նաև, որ Վարդանյանը 2021/22 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:
Լևոն Պետրոսյանը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը: 20-ամյա ֆուտբոլիստը մեծամասամբ հանդես է եկել Առաջին խմբում: 60 խաղ անցկացնելով Հայաստանում հզորությամբ 2-րդ առաջնությունում Պետրոսյանը դարձել է 28 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իր նորամուտը «Փյունիկի» հիմնական թիմում Լևոնը նշել է 2022-ին՝ դուրս գալով խաղադաշտ «Արարատի» հետ խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին