Աննա Հակոբյանը նշել է իր օգնականի կարմիր դիպլոմը
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը կրկին ակտիվացել է սոցցանցերում։ Նա փորքիկ տեսանյութերով ներկայացնում է օրվա իր անցուդարձը։ Մի քանի օր առաջ հայտնել էր, որ մկրտության է մասնակցել ու դրան կից տեսանյութ էր հրապարկել։
Երեկ էլ պատմել է, որ Գյումրի է մեկնել։
«Շիրակի պետական համալսարանում մասնակցեցի բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Ավարտական վկայական ստացողներից էր նաև իմ օգնական Վարդուհի Մանուկյանը։ Վարդուհուն ուզում եմ հատուկ շնորհավորել և ասել, որ անասելի հպարտանում եմ իրենով։
Արարողությունից հետո հանդիպեցինք նաև ձեզ քաջ հայտնի Գարիկին և Արթուրին։ Նրանց հետ միասին նշեցինք «ընգեր Վարդուհու» Կարմիր դիպլոմը»»։
Մի հատուկ նկարահանում էլ նա արել է՝ ներկայացնելով, թե ինչ է արել մինչև Գյումրի ճանապարհվելը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին