Աննա Փիլոսյան. Եվս մեկ անգամ վերահաստատվեց դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու այդ գործիքակազմի կենսունակությունը
«Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադադարեցվել է դատական իշխանությունում մնացած գրագիտությամբ և արդարամտությամբ օժտված եզակի դատավորներից Արթուր Ստեփանյանի լիազորությունները»,-արձագանքելով ԲԴԽ որոշմանը՝ նշել է նախկին դատավոր Աննա Փիլոսյանը։
Նա գրում է.
«Չեմ անդրադառնա խախտման էությանը, խախտումը ծնող պատճառներին ու դրա պատասխանատուներին, քանի որ բազմիցս այդ մասին բարձրաձայնել եմ։
Կուզեմ միայն նշել, որ այսօրվա որոշմամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը ևս մեկ կանաչ լույս վառեց դատավորներից ցանկալի որոշում ստանալու կամ նրանցից վրեժխնդիր լինելու նպատակով կարգապահական վարույթներով բացեիբաց սպառնացող ու նախաձեռնող անձնաց, փաստաբանների ու կազմակերպությունների համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու այդ գործիքակազմի կենսունակությունն ու ԲԴԽ-ի անվերապահ աջակցությունը»։
Նշենք, որ նախկին դատավոր Աննա Փիլոսյանը հայտնի իրավապաշատպան Ռուբեն Մելիքյանի կինն է։ Ավելի վաղ ԲԴԽ-ն դադարեցրել էր Փիլոյսանի լիազորությունները։ Մելիքյանի որակմամբ, գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ։
Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները
- Դատավոր Ելիզավետա Դանիելյանը ցավում է, որ Աննա Փիլոսյանն այլևս դատական համակարգում չէ
- Դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ որոշմամբ՝ գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ. Մելիքյան
- Արսեն Բաբայանը հրավիրում է ԱՆ ուշադրությունը. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան