Սա վճիռ չէր, որ կայացրին. Լևոն Երանոսյան
«Սա վճիռ չէր, որ կայացրին, բողոքարկելու եմ», - Հակակոռուպցիոն դատարանի կողմից հրապարակված վճռից հետո լրագրողներին ասաց Ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատավճիռը։ Լևոն Երանոսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում, սակայն ազատազրկումը չկիրառեց՝ հղում անելով 2018-ին արված համաներմանն ու վաղեմության ժամկետին։
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված նռնակներին, մասնավորապես «Զարյա 3», Երանոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ «Զարյա 3»-ը ի՞նչ է, ինչի՞ համար են կիրառել, իմ ժամանակ նման բան չի եղել, որովհետև առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ կիրառելու իրավունք ունեն: Եթե ոստիկանությունը ինձնից հետո գնումներ չի արել ՌԴ-ից, ուրեմն հատուկ միջոցները իրավունք չունեն կիրառելու, քանի որ դրանց ժամկետն անցել է։
Եթե ինձանից հետո կատարել են գնումներ, լիազոր են կատարելու հրամանները»:
Անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Լ.Երանոսյանն ասաց. «Դա արդեն գնաց պատմության գիրկը, անողներն արեցին, վերջացրեցին»:
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատ արձակվեց
- «Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի
- «Հրապարակ». Լեվոն Երանոսյանը պատիվ է պահանջում. Մինչև վերջ գնալու է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին