«Հրապարակ». Արագածոտնի թեմի առաջնորդը ընդառաջ չի գնացել Բագրատ սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է.
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել և ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական և Բյուրական: Թե ինչու Ապարան և Աշտարակ չեն գնացել, նրա կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։
Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգևոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգևորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին և այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերևս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին և կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Այդ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կերպ չի արձագանքում
- «Ժողովուրդ». Իշխանությունները տարեցտարի ավելի են արմատավորվում խնամի-ծանոթ-բարեկամ թեզի մեջ
- «Հրապարակ». Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»
- «Փաստ». Փաշինյանն ու իր խմբակը փաստացի Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական մանրադրամ
- «Ժողովուրդ». Բալշևիկները հիրավի կնախանձեին ՔՊ-ին միատարր կառավարման համակարգ ձևավորելու հարցում
- «Հրապարակ». Դեպի Եվրոպա գոռալով դժվարացնում են Շենգեն-վիզաներ ստանալը
- «Փաստ». Փաշինյանն ու իր խումբը վերջնականապես են ոչնչացնում Արցախի Հանրապետությունը
- «Ժողովուրդ». Հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը
- «Հրապարակ». Փաշինյանը մինչև վերջ պնդում է իր սխալը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան