Ադրբեջանը ոչնչացնում է նաև Արցախում մեր ունեցվածքը՝ կոտրելու մեր հետվերադարձի հույսը. Մարգարիտա Քարամյան
«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի չոչնչացվի մեր պատմական ժառանգությունը, ճարտարապետությունը, սեփականությունը, որը մնացել է Արցախում»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջատիրական ակցիայի ժամանակ ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
Նա նշեց, որ հետվերադարձի մասին դեռ չեն խոսում, դեռ պահանջում են չոչնչացնել այդ ամենը, քանի որ Ադրբեջանը շատ լավ գտի՝ ինչ է անում. «Ոչնչացում է մեր այնտեղ ապրելու, մեր հայրենիքը լինելու հետքերը, որպեսզի մենք ընդհանրապես չխոսենք վերադարձի մասին, այսինքն եթե քո տունն այնտեղ չկա, մտածում ես՝ գնաս, թե չգնաս, իսկ թե գիտես՝ տունդ այնտեղ է մնացել այնպես, ինչպես թողել ու դուրս ես եկել, անընդհատ հույս ես ունենում, հենց այդ հույսն է ուզում կոտրի Ադրբեջանը։ Միջազգային հանրության լռությունը նպաստում է նրան, որ իրենք ինչ ուզում, անում են։ Հադրութում, որտեղ 6000 տարի երբևէ ադրբեջանցի, թուրք չի ապրել, հիմա մզկիթ են կառուցում։
Այս խնդիրները պետք է թեժ պահենք, որպեսզի... Ցավն այն է, որ միջազգային հանրության կողմից այդ հարցերը շոշափվում են, բայց Հայաստանում ոչ հասարակությունը, ոչ իշխանությունները դրա մասին չեն խոսում։ Երևի ինքներս պետք է սկսենք պայքարել մեր իրավունքների համար։
Հայաստանի իշխանությունները երբևէ մեր ակցիաներին լուրջ չեն վերաբերվել, մեզ հետ շփումների նշույլ էլ չկան, չունենք հարթակ, որտեղ կարող ենք բարձրացնել մեր խնդիրները, դրա համար ստիպված կլինենք նման ակցիաներով բարձրացնենք մեր խնդիրների մասին, որպեսզի չմարեն»։
Մարգարիտա Քարամյանը նշեց, որ երբ խոսում են միջազգայն հանրության ներկայացուցիչների հետ, հենց նրանք անընդհատ ասում են՝ ինչու չեք բարձրաձայնում ձեր խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի բնակչությունը փորձադա՞շտ է, զոհվեցին անմեղ զինվորներ ու քաղաքացիներ. արցախցի կին
- Նիկոլ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ». տեղահանված արցախցի
- Հայաստանում իշխանություն չկա. արցախցի կին
- Պահանջում ենք ճնշել Բաքվին՝ պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին