Մեսրոպ Առաքելյան. 2021թ ինչ վայնասուն էին դրել մի շարք պատգամավորներ, երբ իմացան, որ զրկվելու են թոշակից
«ՔՊ-ական պատգամավորների մեծ մասի ձեռքերը 18 համարի բալգարկով կտրես, արտահերթ ընտրությունների չեն համաձայնվի»,-նման համոզմունք է հայտնել «ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն ու բացատրել պատճառը.
«Իսկ պատճառը ամենևին իշխանություն ունենալը կամ իշխանությունից զրկվելու վախը չէ, այս բացառապես ֆինանսական է։
Համաձայն օրենքի, պատգամավորները համարյա իրենց աշխատավարձի չափ թոշակ են ստանում, եթե պատգամավոր են եղել խորհրդարանի ամբողջ ժամկետով՝ 5 տարի։
Այսինքն և 2017թ․ և 2018թ․ ԱԺ պատգամավորները զրկվել են նման արտոնությունից։
Հիշում եմ 2021թ․ ինչ վայնասուն էին դրել մի շարք պատգամավորներ, երբ իմացան, որ արտահերթի պատճառով զրկվելու են թոշակից»։