Բայրամովը նույնպես մեկնել է Վաշինգտոն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
«Ազատության» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակն ասել էր, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա․ ԱԳՆ
- Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
- Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան