Ես չէի ուզում, Օսիպյան, ինձ ստիպում են. Վլադիմիր Գասպարյան
«Հանգուցյալների մասին չենք խոսում»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով կրկին նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե 2018-ին ինքն ասել է՝ «մի բան ձեռնարկենք, բայց նա ասել է՝ ամեն ինչ հսկողության տակ է, մի՞թե սա դավաճանություն չէ»։
Գասպարյանը շարունակեց. «Դավաճանություն է, որովհետև ինքը մեր կապավորն է եղել, իրեն ասվել է այն, ինչ-որ պետք է ինքը լսեր ու գնար փոխանցեր: Ստիպեցիք խոսել, ես չէի ուզում Օսիպյա՛ն, ինձ ստիպում են»։
Հարցին էլ՝ մեղմացե՞լ են նրա գնահատականներն իշխանությունների, դատական համակարգի, տարբեր անձանց հանդեպ, նա պատասխանեց. «Նե՞րվ եք թողել: Երբ մարդ մի քիչ վատառողջ է լինում, այն եռանդը չի ունենում»:
Վլադիմիր Գասպարյանը նաև ասաց. «Արգիշտի Քյարամյանն իմ սանիկը չէ, չգիտեմ ինչու է դա տարածվել կամ ով է տարածվել, լիներ՝ կասի հա:
Ինձ հաճախ հարցնում են՝ ճի՞շտ է, որ ես ժամանակին ֆինանսավորել եմ Արման Բաբաջանյանին։ Իմ ականջին հասել է նման բաներ, հիմա Արման Բաբաջանյանը պետք է ասի՝ ֆինանսավորե՞լ եմ, թե ոչ, որպեսզի լրագրողներն ինձ այլևս նման անլուրջ հարցեր չտան»։
Հարակից հրապարակումներ`
- Շնորհավորում եմ այդ կապակցությամբ. Վլադիմիր Գասպարյանը՝ դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու մասին
- Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատ արձակվեց
- Զարմանալի է, որ Օսիպյանը Նիկոլին էլ դավաճանեց․ Վլադիմիր Գասպարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան