Հայաստանը մաս-մաս խլելու գործընթացը քպ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կրկին կուլիսային քննարկումների փուլում է»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ ՀՀ կառավարիչը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածներում Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու մինչև այժմ Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը և որ շատ կարևոր է` առանց ամբողջական համաձայնեցումների, ինչու է Ադրբեջանին տարածքներ զիջել:
«Իհարկե, շատ դժվար է տեղի ունեցողը դելիմիտացիա անվանելը, որովհետև այն, ինչ ենթադրում է այդ պրոցեսը միայն խիստ վերապահումներով կարելի է դելիմիտացիա կոչելը:
Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը քպ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո»,- գրել է Տ.Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ. Աբրահամյան
- Իշխանության նպատակը՝ հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է. Աբրահամյան
- Աբրահամյան. ՀՀ իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց