Խնդիրը ոլորտն իրական պրոֆեսիոնալներից ձերբազատելն է. Փաստաբանները՝ ԲԴԽ որոշման մասին
ԲԴԽ որոշմամբ Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցումը մեծ արձագանք է գտել փաստաբանների շրջանում։
Միքայել Շխիմյանը գրում է.
«Այսօր բդխ «թեթև ձեռքով» հերթական անգամ դադարեցվեց քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Արթուր Ստեփանյանի լիազորությունները։
Դադարեցման համար հիմք հանդիսացած «պատճառը» կիրառելի/վերաբերելի է նույն ոլորտում գործունեություն ծավալող դատավորների եթե ոչ 100% ապա 99%-ի նկատմամբ։
Իմ համոզմամբ, բուն պատճառը բնականաբար նշված խախտումը չէ (շատ ավելի ծանր «մեղքերի» համար բազմաթիվ այլ դատավորներ արժանացել են ընդամենը թեթև նկատողության) խնդիրը ըստ իս ոլորտը իրական պրոֆեսիոնալներից ձերբազատելն է, նշվածի մեջ հավաստիանալու համար պարզապես հարկ է հիշել վերջին ժամանակաշրջանում լիազորությունները դադարեցված Դատավորներին (Աննա Փիլոսյան, Զարուհի Նախշքարյան, Դավիթ Հարությունյան և այլոք)»։
Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է.
«Այո, ԲԴԽ-ն շարունակելու է դատավորների լիազորություններ դադարեցնել! Իսկ գիտեք, թե ինչու՞, որովհետև, երբ պրոֆեսիոնալ դատավորների լիազորություններ էին դադարեցնում հարգելի դատավորներ՝ հաշվածներդ էիք ԲԴԽ դիմաց, ի աջակցություն Ձեր գործընկերների! Հիմա հերթով բոլորիդ հետևից գալու են! Դուք կարող էիք բռունցք դառնալ և կանխել այս ամենը, բայց»։
Փաստաբանն Էրիկ Բեգլարյանն արձագանքել է.
«Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ցավոք միշտ սպասարկել է որոշ խմբերի շահերը, այլ ոչ թե առաջնորդվել արդարության և օբյեկտիվության սկզբունքներով։ Այս փաստը շատ դեպքերում հանգեցրել է արդարադատության խեղաթյուրման և հասարակության վստահության կորստին։ ԲԴԽ-ի գործունեությունը պետք է հիմնված լինի օրենքի գերակայության, անկախության և անաչառության վրա՝ ապահովելով հասարակության արդար և անկողմնակալ արդարադատություն»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Փիլոսյան. Եվս մեկ անգամ վերահաստատվեց դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու այդ գործիքակազմի կենսունակությունը
- ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան