Պահանջում ենք ճնշել Բաքվին՝ պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջատիրական ակցիա է՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։
Ակցիայի մասնակից Արմինա Ավագիմյանն ասաց, որ Ադրբեջանը Արցախում ժամ առ ժամ նպատակադրված վերացնում է հայկական հետքը՝ պատմամշակութային կոթողները, գերեզմանները, եկեղեցիները, շարժական ու անշարժ գույքը։
«Գիտենք, որ կան ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճիռներ։ Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգևոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ արցախցիների հետվերադարձը»,- ասաց նա։
Ա. Ավագիմյանը բավարար չի համարում Հայաստանի իշխանությունների աշխատանքը՝ արցախցիների հետվերադարձն ապահովելու ուղղությամբ. «Մենք անընդհատ նկատում ենք որպես քաղաքացիական հասարակության մի մաս, որ Արցախի ու արցախցիների հետվերադարձի հարցը փորձ է արվում հանել օրակարգից։ Եթե մենք գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունիեց ելնելով լքել ենք մեր հայրենիքը, քանի որ մեր երեխաների գլխին ցեղասպան գործողություններ էին կախված, դա դեռ չի նշանակում, որ մենք հանդուրժելու ու հարմարվելու ենք։ Բնականաբար, ոչ։ Դրա համար էլ հասարակությունն է ինքնակազմակերպվում ու նման ակցիաների միջոցով փորձելու ենք ճնշում գորադրել, որպեսզի ՄԱԿ-ն իր եղած գործիքակազմով ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ու հաշվի առնվի արցախցիների իրավունքները»։
Նա նշեց, որ անգամ Ադրբեջանում են զարմացած, թե ինչպես են արցախցիների հարցը, իրավունքների հարցը օրակարգից հանվում ու հեշտ հանձնվում։
2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել է նոր որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաեւ նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։
Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի համաժողովում բարձրաձայնվել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին
- Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յուրացման փառատոն-համագումար՝ Նախիջևանում
- ԱՄՆ պետդեպի զեկույցն անդրադարձել է Արցախում «հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին»
- Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է․ Հայկ Մամիջանյան
- Ադամ Շիֆի և կոնգրեսականների կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը
- Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. Monumentwatch
- Պղծվում է ոչ միայն Արցախի պատմամշակութային ժառանգությունը, այլ նաև Արցախն ամայի է. Վրթանես Սրբազան
- Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
- Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին