Հայաստանում իշխանություն չկա. արցախցի կին
«Ինչու իրավունք չունենք վերադառնալ մեր տուն, գնալ մեր գերզմանոցները, ո՞վ է որոշում մեր տեղը, որ մենք իրավունք չունենք գնանք մեր տուն»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պահանջատիրական ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցի կինը։
Նա ընդգծեց՝ ուզում են ստանալ մեկ հարցի պատասխան՝ ինչո՞ւ իրավունքն չունեն գնալ Արցախ. «Ո՞վ է իմ տեղըև որոշում»։
Հարցին՝ ինչո՞ւ չեն դիմում Հայաստանի կառավարությանը, այլ դիմում են ՄԱԿ-ին, ակցիայի մասնակիցն ասաց. «Հայաստանի իշխանություն չկա։ Ո՞վ է ասում Հայաստանի իշխանություն կա»։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին