«Ժողովուրդ». Հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավորները չեն դադարում զարմացնել իրենց «մտքի թռիչքով»: Ամեն ինչ մեր երկրում իր բնական հունով ընթանում է, ամեն բան կարգին է՝ հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը և ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը:
Աղմկահարույց՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթևիկ Գասպարյանը և Լենա Նազարյանը։
Այսպիսով՝ գործող օրենքով` միայն հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատում, սակայն ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել այս գործընթացը, և մինչև 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով՝ նախատեսվում է մինչև 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:
ՔՊ-ականներն առաջարկում են նաև ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը և ներմուծումը. ՔՊ-ականների հեղինակած նախագծով առաջարկվում է նաև փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։
Նախագծով առաջարկվում է նաև փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ։
Արձանագրենք, որ ՔՊ-ական պատգամավորների գրեթե բոլոր հեղինակած նախագծերը միտված են ոչ թե երկրում որևէ խնդիր լուծելուն կամ որևէ հարց կարգավորելուն, կամ հենց իրենց հռչակած՝ 5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի կառուցմանը, այլ ընդհակառակը՝ բացառապես նպատակ ունեն խեղաթյուրելու մեր ազգային արժեքները և հասարակությանը հերթական անգամ նոր շոկի ենթարկելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին