Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ
Հուլիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:
«Հայաստանը հանձնառու է խաղաղության և անվտանգության կառուցման հարցերում կանանց դերի առաջմղմանը։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով ՀՀ երկրորդ ազգային «գործողությունների ծրագիրը» գտնվում է իրականացման փուլում։ Ի թիվս այլ ուղղությունների, այն հասցեագրում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբերանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացման, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցեր»,- նշում են ԱԳՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան