Քթի վիրահատության ընթացքում կնոջ մահվան պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան. ԲԿ փոխտնօրեն
Հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 32-ամյա կինը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է:
Panorama.am-ի հետ զրույցում «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն ասաց, կինն ունեցել է չարորակ հիպերթերմիա, ինչի հետևանքով մահացել է։
«Դեպքը բժշկի սխալի հետևանք չէ։ Միակ դեպքն է, որ կենտրոնում քթի վիրահատության ընթացքում մահվան դեպք է գրանցվել։ Պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան, երբ մարդու մարմնի մարմնի ջերմաստիճանը միանգամից բարձրանում է 42-43 աստիճան։ Դա գենետիկ հիվանդություն է՝ քրոմոսոմի հետ կապված, որը կարող է դրսևորվել երկրորդ կամ երրորդ նարկոզի ժամանակ»,-ասաց Ա. Ղարիբյանը։
ԲԿ փոխտնօրենի խոսքով, այս խնդիրը նախօրոք պարզել հնարավոր չէ։ Ղարիբյանի խոսքով, կինը չի նշել, որ նախկինում էլ անզգայացում է ունեցել կամ որ դրա ընթացքում խնդիրներ են առաջացել։
«Ինքը եկել է, պրոտոկոլով բոլոր հետազոտություններն անցել է։ Վիրահատության վերջում հիվանդությունը դրսևորվել է։ Անհրաժեշտ դեղորայք, պրոցեդուրաներն արվել են, բայց ցավոք սրտի, նա մահացավ։ Այս հիվանդության ժամանակ մահվան ելքը 80 տոկոս է»,-ասաց ԲԿ փոխտնօրենը՝ ավելացնելով, որ այս պահին դեպքի վերաբերյալ տեղեկանք են պատրաստում առողջապահության նախարարություն ներկայացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան