ԱՄՆ-ն շարունակում է աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր
«ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Հարցին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կընդունի՞ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է, որ ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշիգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Այսօր ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպու։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում
- Բայրամովը նույնպես մեկնել է Վաշինգտոն
- Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա․ ԱԳՆ
- Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն