Յամալի հայրը շնորհակալություն է հայտնել աստծուն ու որդուն
Իսպանիայի հավաքականի 16-ամյա խաղացող Լամին Յամալի հայրը՝ Մամադուն շնորհակալություն է հայտնել աստծուն որդու հաջողությունների համար։
Արդեն աշխարահռչակ ֆուտբոլիստի սենեգալցի հայրը շատ ակտիվ է Ինստագրամում։ Նա հաճախ է որդու հետ լուսանկարներ հրապարակում։
«Ինչքան գեղեցիկ է կյանքն այսպես, շնորհակալ եմ, Աստված»,-գրել է նա՝ կից հրապարակելով որդու հետ այս լուսանկարը։
Մեկ այլ լուսանկարին կից նա գրել է.
«Որպես հայր և մարդ, շնորհակալ եմ քեզ, պարոն Լամին Յամալ, շնորհակալ եմ, որդիս։ Շնորհակալ եմ ինձ աշխարհի ամենաերջանիկ հայրը դարձնելու համար»։
Հիշեցնենք, որ հենց Յամալի հայրն էր համացանցում հրապարակել վիրուսային արագությամբ տարածված լուսանկարը, որտեղ Լեոնել Մեսսին տաշտակի մեջ լողացնում է Յամալին։
Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարը հավաքել է ավելի քան 90 հազար հավանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին