Ջնջե՛ք ֆիլմի էկրանից արված կադրերը․ Շողակաթ Վարդանյան
Շողակաթ Վարդանյանը, որի «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 9-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, ֆեյսբուքյան իր էջում, գրում է․
«Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ ձեր ջերմության համար, դեռ հուզված եմ սկսած էն պահից, երբ հուզվեցի բեմին, հանկարծ հասկանալով, որ Հայաստանում եմ ու տեսնելով շատերիդ, դեռ ֆիլմից առաջ հուզված դեմքերը:
Ես շատ կուզեի հիմա միայն ձեր տված դրական զգացումի մեջ լինել, բայց անմիջապես բացասականն էլ տվեցիք ու հիմա կարևոր ու զայրացած ասելիք ունեմ:
Ջնջե՛ք ֆիլմի էկրանից արված կադրերը: Ես ձեզ ֆիլմ եմ տվել, որ փայփայեք, ոչ թե համարեք, որ ինչ ուզեք կարող եք անել:
Հասկանում եմ, որ հուզմունքից եք նկարել, բայց չի կարելի:
Նախ, ես ունեմ ֆիլմում գտնվող մարդկանց պաշտպանելու պարտավորություն: Իրենք ինձ են թույլատրել իրենց նկարել՝ ձեզ թույլ չեն տվել, ինձ են վստահել՝ ձեզ չեն վստահել:
Երկրորդ, ուզում եք այլ փառատոններ չգնա՞ ֆիլմը: Կա սահմանված քանակ նյութի որ կարելի ա հրապարակել: Դա ղեկավարողը ես եմ ու ամեն մեկը չի կարող ինքնագլուխ տիրապետել իմ ստեղծածն ու աշխատանքը:
Հետո, իմ հեղինակային ու գույքային իրավունքներն եք խախտում, հանգիստ կարող եմ դատի տալ:
Ոսկե Ծիրանը պարտավոր էր տեղյակ պահել ֆիլմը սկսվելուց առաջ: Գուցե նաև ֆիլմից հետո, հաշվի առնելով թեման:
Խնդրում եմ բոլոր ֆոտոներն ու վիդեոները ջնջեք ոչ միայն համացանցից, այլև ձեր հեռախոսներից ու կամեռաներից:
Խնդրում եմ, որ էլի շատ-շատ տարածեք, որ մարդիկ իմանան ու կատարեն խնդրանքս/հրամայականս»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան