GAIFF Pro արտադրական հարթակի աշխատանքները մեկնարկել են
Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի աշխատանքները մեկնարկել են։
Փառատոնից հայտնում են, որ այն այս տարի կներկայացնի նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից: Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված է 15 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը գտնվում են ընթացիկ փուլում: Շարքը ներառում է նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից, ինչպես նաև համատեղ արտադրության գործընկեր երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան, Սերբիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Բելգիան։
Համարտադրության հարթակը ստացել է մեծաքանակ հայտեր, և ընտրության գործընթացը շատ դժվար է եղել։
Այս տարվա ժյուրիի ցանկում է IMS Documentary Film-ի տարածաշրջանային թիմի ղեկավար և խորհրդական, IDFA, Emmy, Sundance, Berlinale, Hot Docs, Grierson, Sheffield և շատ ուրիշ մրցանակների առաջադրված պրոդյուսեր Հենրիկ Անդերբյերգը, Sundance Directing Award, European Film Award, IDA Award մրցանակների արժանացած պրոդյուսեր Մարիաննե Օստրատը։ GAIFF Pro հարթակի հյուրերի ցանկում են նաև այլ հանրաճանաչ պրոդյուսերներ, այդ թվում՝ պրոդյուսեր Յորգոս Տսուրգիանիսը, ով աշխատել է Էմին Ալպերի, Յանիիս Վելմեսի և Յորգոս Լանտիմոսի ու այլոց հետ։
Արտադրական հարթակը կտևի մինչև հուլիսի 12-ը՝ փառատոնի, IMS-ի և ՀԲԸՄ-ի հետ համագործակցության շնորհիվ՝ վավերագրական կինոյի վրա հատուկ շեշտադրմամբ։
Short Cuts Nest կարճամետրաժ նախագծերի արտադրության հարթակն անցկացվում է արդեն երկրորդ անգամ․ այն հարթակ է հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար։ Նպատակն է խթանել կարճամետրաժների ստեղծումը Հայաստանում։
Երրորդ տարին անընդմեջ հարթակի շրջանակում կինոքննադատ Լեոնարդո Գոյը կղեկավարի ընտրված կինոքննադատների համար խնամքով մշակված GAIFF Pro Critics Campus ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը
- Ես ոչ մի բան չգիտեմ, եկել եմ և անում եմ այն, ինչ պետք է անեմ. Քևին Սփեյսին՝ Երևան այցի ու դրա հետ կապված հակասությունների մասին
- Մենք շատ հպարտ ենք, որ այցելել եք մեր երկիր. Քևին Սփեյսին Երևանում հանդիպում է երկրպագուների հետ
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան»-ը
- Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Կինոյի տան Մեծ դահլիճում
- Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաներից է
- «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենը մանրամասնում է՝ ինչու են Հայաստան հրավիրել Քևին Սփեյսիին
- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին