Եվ ինչքան սարսափելի է, անձայն ստորագրում են մասնագետի հեռանալը. Վահե Դավթյան
Լրագրող Վահե Դավթյանը, արձագանքելով Արսեն Գասպարյանի հայտարարությանը, գրում է.
«Արսեն Գասպարյանը անձայն հեռացավ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ղեկավարի պաշտոնից:
Իսկական գիտնական, որ ձեռնոց նետեց ինքն իրեն ու որոշեց կենդանացնել գիտական կառույցն ու մեր սիրելի Բուսաբանական այգին:
Եվ ինչքան սարսափելի է, անձայն ստորագրում են մասնագետի հեռանալը...վայ քեզ ակադեմիա, որ չես պայքարում ազնիվ ու սրտացավ բանականությամբ պայքարողներին համակարգում պահելու համար:
Որքան էլ գոռանք, որ գիտության ֆինանսավորումը ավելացել է, իսկ ովքե՞ր են ծրագրերը կյանքի կոչելու:
Արսենը բարձրակարգ գիտնական է` եվրոպական ինդեքսներում բարձր վարկանիշով:
Արսենը խնդիր չունի, խնդիր մենք ունենք, որ անտարբեր ստորագրում ենք ազնիվների հեռանալը, որ տաղանդավոր են գիտության մեջ, անտաղանդ` փող ը տակով անելու հարցում:
Հ.գ. - Եվրոպական գիտությունը հարստացավ, մենք` էլի աղքատացանք...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան