Վահե Ղազարյանը մեկնում է Կապան
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Կապանում հանդիպում կունենա քաղաքացիների հետ։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ նա Սյունիքի մարզկենտրոն կմեկնի հուլսիի 11-ին։
Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։
«Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14։45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն»,-նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին