
Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով- Բլինքեն եռակողմ հանդիպումը
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները;
Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
- Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում
- Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա․ ԱԳՆ