ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողները գիտեն՝ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի. Աբրահամյան
«ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի»,- նշում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն.
«Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: Ընդ որում` դա ներկայացնելով որպես մոտ ապագայում սպասվելիք խոշոր փոփոխություն:
Երկրորդ, սա իշխանության կողմից խրախուսվող հակառուսականության քաղաքականության բաղադրիչներից է, որը տարբեր չափաբաժիններով խաղարկվել ու խաղարկվելու է:
Օրեր առաջ այս թեմային բավականին խորքային ձևով նաև Արմեն Աշոտյանն էր բանտից անդրադարձել, որում հստակ գնահատված էր ԵՄ քաղաքականությունը, ներկայումս ՀՀ-ԵՄ բանակցությունների իրական վիճակն ու երկուստեք ակնկալիքները ու այդ ամենը աշխարհաքաղաքական ծանր իրադարձությունների համատեքստում:
Իշխանությունը ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում` հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու և հիմնական խնդիրները խնամքով քողարկելու նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն Աշոտյան
- Ես չեմ կարող պատասխանել՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին. Փաշինյան
- Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
- Աշոտյան. ԵՄ-ի էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա
- Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
- Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար. Պիտեր Ստանո
- Միրզոյան. Կարևորել ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ընդլայնումը
- Փաշինյան. Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան