Կեղծ դեղի ահազանգ
Հուլիսի 09-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ OZEMPIK դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։
Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին