Պուգաչովային սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, եթե պարզվի, որ նրա գրառումները վարկաբեկում են ՌԴ Զինված ուժերը
Երգչուհի Ալլա Պուգաչովային սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, եթե պարզվի, որ նրա գրառումները վարկաբեկում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։ Ռիա Նովոստիին ասել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևը:
Ավելի վաղ Ժուրավլևը հարցում էր ուղարկել արդարադատության նախարարության նախարարին՝ Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքով՝ ի պատասխան Ինսթագրամի սոցիալական ցանցում Պուգաչովայի՝ Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառմանը։
«Հաջորդ քայլը նրա գրառումներն ուսումնասիրելն է, թե արդյոք դրանք վարկաբեկում են ռուսական բանակը։ Որքանով ես հասկանում եմ, սրանով են հիմա զբաղվում իրավապահ մարմինները։ Սա արդեն քրեական հոդված է, որը ենթադրում է մինչև հինգ տարի ազատազրկում»,- ասել է Ժուրավլևը։
Պատգամավորը նշել է, որ եթե Պուգաչովային ճանաչեն որպես օտարերկրյա գործակալ, նրա համար դժվար կլինի գումար ստանալ Ռուսաստանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան