Աննա Հակոբյանն իր մայրիկի հետ ներկա է գտնվել Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված համերգին
Նիկոլ Փաշինյանի կինը երեկ մոև և կրտսեր դստեր՝ Արփիի հետ ներկա է է եղել ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց Սոֆի Դևոյանի 75- ամյակին նվիրված «Սոֆի Դևոյանն ու Հայաստանի պարի պետականը» խորագրով հոբելյանական համերգային ծրագրին։
«Վայելեցինք Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» և Հայաստանի պարի պետական անսամբլի գեղեցիկ կատարումները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ չքնաղ Սոֆի Դևոյանի ծննդյան տարեդարձը»,-ինսթագրամում գրել է նա։
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան